ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Իրանի թուլացումով ավելի կմոտենա Սյունիքի միջանցքի հարցում թուրքերի երազանքի իրականացումը

Իրանի թուլացումով ավելի կմոտենա Սյունիքի միջանցքի հարցում թուրքերի երազանքի իրականացումը
16.06.2025 | 20:17

Եկեք ամրագրենք հետևյալը. Էս պահին Իրանն է մեր բնական դաշնակիցը։

Իմ համոզմամբ՝ Իսրայելի հարվածով ուրախացողները այս կամ այլ կերպ կապված են Իսրայելի հետ. դրանց շարքում կարելի է թվել գենետիկ կապը։ Անշուշտ, ունենք նաև գործակալներ կամ դրանց ազդեցության տակ ընկած մարդիկ։

Բայց ուզում եմ ասել, որ, Իրանին միանգամից պարտված ներկայացնելուց առաջ, հիշեք միայն, որ Իրանն Ուկրաինայից ավելի քան 2 անգամ մեծ է, որի վրա արդեն համարյա չորս տարի է ռուսները հազարավոր հրթիռներ են արձակել և հազարավոր ավիահարձակումներ կատարել, բայց Ուկրաինան դեռ ոտքի է։

Անկախ ամեն ինչից՝ բոլորս էլ հասկանում ենք, որ այս պատերազմը մի քանի ձևով կարող է անդրադառնալ մեզ վրա․ առաջինը՝ մի քիչ էլ որ շարունակվի պատերազմը, կսկսվի արտագաղթ Իրանից, որը կանցնի նաև Հայաստանով։

Երկրորդը՝ Իրանի թուլացումով ավելի կմոտենա Սյունիքի միջանցքի հարցում թուրքերի երազանքի իրականացումը։

Եվ երրորդը՝ հնարավոր միջուկային հարվածները կամ պայթյուններն ուղղակիորեն անդրադառնալու են նաև մեզ վրա։

Արթուր Խոջաբաղյան

Դիտվել է՝ 2161

Մեկնաբանություններ